Սույն թվականի հունիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի Արտերկրում Ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Պարոն Օլիվիե Բրոշեի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման խոսքերին հետևեց միջոցառում աշակերտների մասնակցությամբ և այնուհետև կոնֆերանս ավագ դպրոցի աշակերտների համար։
![](https://lyceefrancais.am/wp-content/uploads/2021/06/01-1.jpg)