Մեր մասին

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը գործում է 2007 թվականից (մանկապարտեզը հիմնադրվել է 1999թ․-ին) և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի և Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով։

ֆրանսիական կրթական ծրագիրը․

Կրթություն, որը երաշխավորում է միջազգայնորեն ճանաչված դիպլոմներ ստանալու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը։

  • Մանկապարտեզ՝ 2-ից 5 տարեկան,
  • Տարրական դպրոց՝ 6-ից 10 տարեկան,
  • Միջին դպրոց՝ 11-ից 14 տարեկան,
  • Դպրոցի ավարտական դիպլոմ՝ “Բրեվե”,
  • Ավագ դպրոց՝ 15-ից 18 տարեկան, ավարտական “Բակալորեա” դիպլոմ։

 

Դպրոցի ավարտից հետո ուսումը Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում, Ֆրանսիայում, կամ ցանկացած այլ երկրում շարունակելու հնարավորություն։

Արժեքները․

Ուսուցում, որը միավորում է ֆրանսիացի, հայ ու այլազգի երեխաներին և Ֆրանսիացի ու հայ ուսուցիչներ, ովքեր ապահովում են համամարդկային արժեքների ձևավորումը։

  • Տղաների և աղջիկների միջև հավասարություն,
  • Հանդուրժողականություն,
  • Բաց աշխարհընկալում,
  • Ինտելեկտուալ մրցակցություն և իրագործում,
  • Մշակույթների երկխոսություն։

Ֆրանսիական դպրոցների ցանցը․

Արտասահմանում ֆրանսիական դպրոցների ցանցի առավելությունները՝ 138 երկրներում գտնվող շուրջ 566 կրթահամալիր, աշխարհում գործող եզակի ծրագիր, որն ապահովում է

  •  դպրոցների և ուսուցիչների համար խորհրդատվություն, աջակցություն, արդյունքների գնահատում և վերահսկում Ֆրանսիայի կրթության նախարարության տեսուչների կողմից,
  •  շարունակական վերապատրաստումներ ուսուցիչների և անձնակազմի համար,
  • կրթաթոշակներ Ֆրանսիացի աշակերտների համար։
  • գերազանցության կրթաթոշակներ  բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար, ովքեր շարունակում են բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում