Արտերկրում գտնվող Ֆրանսիական կրթական հաստատություններում ընտանիքները պետք է վճարեն ուսման վարձեր իրենց երեխաների ուսման համար։ Հաշվի առնելով ուսման վարձերի գումարները՝ պաշտոնական ատյանները ստեղծել են կրթաթոշակի համակարգ։ (կրթական կոդի D531-45 à D531-51 հոտվածներ )։
2026-2027 ուսումնական տարվա համար արտերկրում իրենց ընտանիքների հետ բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների երեխաների համար կրթաթոշակների տրամադրման երկրորդ փուլը բաց է։
Կրթաթոշակի դիմումները, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, պետք է ներկայացվեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 21-ը։ Նշված վերջնաժամկետը պարտադիր է և չի երկարաձգվելու։
Ավելին իմանալու համար անցե՛ք հղումով՝ https://am.diplomatie.gouv.fr/fr/famille/bourses-scolaires-nord
Կրթաթոշակ ստանալու պայմանները
Կրթաթոշակները հասանալի են ֆրանսիացի երեխաների համար, ովքեր իրենց ընտանիքների հետ կացություն են հաստատել արտասահմանում, գրանցված են Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների համաշխարհային ռեգիստրում և սովորում են Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության կողմից լիցենզավորված հաստատությունում։ Աշակերտը պետք է լինի 3 տարեկան կամ մեծ։
Խորհուրդներ
Գրանցման փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիվանագիտական ատյանի կամ հյուպատոսարանի կողմից կանոնակարգով որոշված ժամկետին համապատասխան։ Կրթաթոշակի դիմումը գործում է միայն ընթացիկ ուստարվա համար թարմացվում են յուրաքանչյուր տարի։ Բացի այդ, այն անկախ է երեխայի տվյալ ուսումնական հաստատություն գրանցվելու գործընթացից։
Դպրոցական կրթաթոշակները տրամադրվում են ընտանիքի ֆինանսական միջոցների հիման վրա: Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող.8
0015, Երևան
Հայաստան
Ամբողջական թղթապանակը պատրաստելու համար դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հարկավոր է ներբեռնել դեսպանատան կայքից կամ ստորև:
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Formulaire de demande 2026-2027
![]()
