Մանկավարժական խորհուրդ

Մանկավարժական խորհուրդ ստեղծվում է այն կրթական հաստատություններում ուր ներառված է միջնակարգ կրթությունը:

Մանկավարժական խորհուրդը, որը վարում է գործադիր տնօրենը, ներառում է բոլոր միջնակարգ մակարդակի ուսուցիչներին:

Այս խորհրդին վերագրված պատասխանատվությունների իրականացման համար մանկավարժական խորհուրդը ժողով է հրավիրում.

  • դասավանդման համակարգման,
  • հմտությունների խմբերով դասընթացների կազմակերպման,
  • աշակերտների աջակցության և ուղղորդման համակարգերի,
  • դպրոցական գործունեության գնահատման և ստուգման համակարգման,
  • մասնագիտական կողմնորոշման փոփոխություններին աջակցության ընդհանուր պայմանների,
  • լեզվամշակութային փոխանակումների պայմանների շուրջ:

Մանկավարժական խորհուրդը ձևակերպում է առաջարկություններ.

  • անհատականացված աջակցության կազմակերպման վերաբերյալ, որն այնուհետև տնօրենը ներկայացնում է Դպրոցի խորհրդին։
  • ուսուցողական թիմերի հետ միասին պատրաստում է.
  • կրթահամալիրի ծրագրի մանկավարժական բաժինը, որն այնուհետև հաստատվում է Դպրոցի խորհրդի կողմից,
  • կրթական փորձարարական առաջարկներ,
  • հատուկ հանձնարարություններ և դրանց բաշխում
  • տնօրենին օգնում է հաստատության կրթական գործունեության վերաբերյալ զեկույցի պատրաստմանը:

Մանկավարժական խորհրդին կարող են ուղղվել կրթական բնույթի բոլոր հարցերը տնօրենի կամ դպրոցի խորհրդի կողմից: