Հայկական կրթական ծրագիր

Licence Arménienne_1-1-page-001

Դասարաններ՝

10-րդ 15 տարեկան
11-րդ 16 տարեկան
12-րդ 17 տարեկան

Դիպլոմ

Հայկական բաժնի ուսումնական ծրագիրը իրականացվում է Հայաստանի պետական կրթական ծրագրերին համապատասխան։ Ուսումնառության ավարտին աշակերտները, ինչպես Հայաստանի մյուս ավագ դպրոցների շրջանավարտները, հնարավորություն կունենան հանձնելու ավարտական քննությունները և ստանալու պետական ավարտական վկայական (ատեստատ)։

Միջավայրը՝

  • Ֆրանսիայի և Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական միջազգային կրթահամալիրի հետ անմիջական կապը:
  • Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի հետ համագործակցությունը:
  • Հայաստանում Ֆրանսիական Համալասարան ընդունվելու արտոնությունները` խստապահանջ և կանոնակարգված նախապատրաստման շնորհիվ:
  • Ուսուցում, որը թույլ է տալիս յուրաքանչյուր աշակերտին հնարավորինս զարգացնել իր տաղանդները եւ հասնել իր անձնական և մասնագիտական բարձրագույն նպատակներին: 
  • Աշակերտների ներգրավվածության մշտական հսկողությունը` հստակ ներքին կանոնակարգ և էթիկայի կանոնների պահպանում:
  • Աշակերտների ուսման անընդհատ ուղեկցումը, նույնիսկ դպրոցական ժամերից դուրս՝ թվային դասարանների միջոցով։
  • Փոքր դասախմբերը (առավելագույնը 20 աշակերտ յուրաքանչյուր դասարանում)։​
  • Ֆրանսերեն լեզվի շուրջ կազմակերպվող բազում մշակութային միջացառումները (կինո, թատրոն, պոեզիա, երաժշտություն, պար, մասնակցությունը Ֆրանկոֆոն միջոցառումներին) :

Օրացույց և դասացուցակ

Հայկական բաժինը կազմակերպում է իր ուսումնական օրացույցն ու դասացուցակը՝ հետևելով ֆրանսիական դպրոցի մոդելին։ Կրթահամալիրի հաստատված օրացույցը ներկայացված է կայքում: Այսպիսով, արձակուրդները նախատեսվում են յուրաքանչյուր յոթ շաբաթ ուսուցումից հետո, իսկ ուսումնական տարին ավարտվում է հունիսի վերջին։

Ուսումնական օրը տևում է 6 ժամ։ Շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են։

Ընդունելության պայմանները և ժամանակացույցը

Գրանցումն իրականացվում է առցանց՝ սկսած մարտ ամսից։
Ընդունելության քննությունները կազմակերպվում են մարտից մինչև հունիսի վերջ և ներառում են՝

  • Գրավոր քննություն մաթեմատիկայից, հայոց լեզվից և գրականությունից, ռուսերենից և անգլերենից։
  • Բանավոր հարցազրույց հայերենով՝ երեք ուսուցիչներից և Ֆրանսիական դպրոցի վարչակազմի մեկ ներկայացուցչից կազմված հանձնաժողովի մասնակցությամբ։

Գրանցման պահին ֆրանսերեն լեզվի նախնական իմացություն չի պահանջվում։