Ծրագրերը ՝
Համապատասխանեցնել լեզուն — Բացահայտել գրավոր խոսքը
Բանավոր լեզուն մանկապարտեզի ուսումնառության հիմքն է:
Երեխաները սովորում են փոխանակել, արտահայտվել: Հատուկ ուշադրություն է դարձվում ավելի ու ավելի բարդ պատմություններ հասկանալուն: Լեզվի կիրառումը թույլ է տալիս երեխաներին.
- հետևել նախադասություն կազմելու կանոններին,
- ուսուցչի օգնությամբ բառապաշար ձեռք բերել։
Խոսքի հնչյունների, այբբենական սկզբունքի ձեռքբերման և գրելու ժեստերի շուրջ աշխատանքը նախապատրաստում է ընթերցանության և գրելու համակարգված ուսուցմանը, որը կսկսվի առաջին դասարանում:
Դառնալ աշակերտ
Նպատակն է սովորեցնել երեխային գիտակցել՝
- թե ինչն է նրան առանձնացնում մյուսներից,
- իրեն որպես անձ ներկայացնել,
- կանոններով կազմակերպված համայնքում ապրել ուրիշների հետ,
- հասկանալ, թե ինչ է դպրոցը և որն է իր տեղը դպրոցում
Աշակերտ դառնալը պրոգրեսիվ գործընթաց է, որը պահանջում է ուսուցչից թե ճկունություն և թե խստություն:
Գործել և արտահայտվել շարժումներով
Երեխան բացահայտում է իր մարմնի հնարավորությունները ազատ կամ ղեկավարվող ֆիզիկական գործունեության միջոցով, որոնք պարունակում են կանոններ, գեղարվեստական արտահայտություններ: Այսպես նրանք ճանաչում են իրենց մարմինը: Երեխան զարգացնում է էական շարժիչ գործողություններ `շարժվել, ապահովել իր հավասարակշռությունը և կառավարել իրերը, նետել կամ բռնել դրանք:
Բացահայտել աշխարհը
Մանկապարտեզում աշակերտը հայտնաբերում է շրջակա աշխարհը, նա սովորում է վերցնել և օգտագործել տարածական եւ ժամանակային ուղենիշներ: Նա սովորում է տալ հարցեր և իր սեփականից բացի տարբեր տեսանկյուններ ընդունել, և նրա մտքերի հակադրումը տրամաբանությանը թույլ է տալիս ձևավորել հիմնավորումներ գտնելու հմտությունը: Լեզվի և ներկայացման տարբեր ձեւերի շնորհիվ (նկարներ, սխեմաներ) նա կարողանում է դասակարգել, կարգավորել և նկարագրել: Նա սկսում է առանձնացնել շնչավորն ու անշունչը(իր, առարկա):
Կատարել, զգալ, պատկերացնել, ստեղծել
Մանկապարտեզը կերտում է արվեստի առաջին գիտակցումը: Մի կողմից, նկարչությունը և տարածաչափական կոմպոզիցիաները (իրերի, առարկաների պատրաստումը), մյուս կողմից՝ ձայնը և լսելը, մեծացնում են երեխայի զգայական հնարավորությունները:
Բազմամշակութային և բազմալեզվական ճանաչողություն
Ձեր երեխան կարող է օգտվել դպրոցի բազմամշակութային միջավայրից (ավելի քան 12 ազգությունների ներկայացուցիչներ) և բազմալեզու համատեքստից: Ուսուցումը իրականացվում է ֆրանսերենով և դասավանդում են մասնագետ ուսուցիչներ։
Ստորև ներկայացնում ենք ծնողներին ուղղված գործնական ուղեցույցը։
Guide pratique des parents ecole maternelle.pdf
Ներբեռնել
tableaux_maternelle_193538.pdf
Ներբեռնել
programme_de_la_maternelle.docx
Ներբեռնել
Դասարաններ՝
TPS | 2 տարեկան |
PS | 3 տարեկան |
MS | 4 տարեկան |
GS | 5 տարեկան |
Երեխայի օրվա կազմակերպում՝