Աջակցություն

Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական կրթահամալիրում գոյություն ունի բավականաչափ մեծ սոցիալական խառնուրդ, սովորում են ավելի քան 12 ազգի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր սոցիալ-մասնագիտական խմբերի՝ արտասահմանյան համայնքի, բայց նաև շատ սուղ հնարավորություններ ունեցող ընտանիքների երեխաներ։

Հայ աշակերտներին, ովքեր այս պահին կազմում են աշակերտների 58,7%-ը, օգնելու նպատակով, 2020թ․-ի փետրվարի 17-ին Վարչական խորհուրդը որոշում կայացրեց հատուկ կրթաթոշակային ծրագրիի ստեղծման մասին։ Օգնությունները տրամադրվում են հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպանը։

Այս համակարգի ստեղծումը ավելի հրատապ դարձավ COVID-19 ճգնաժամի պատճառով, որը ծանր հարված հասցրեց շատ ընտանիքների:
Այս կրթաթոշակային ֆոնդը ֆինանսավորվում է երկու աղբյուրներից ՝ մի կողմից դպրոցի ուսման վարձերից գոյացած եկամուտի միջոցով, մյուս կողմից ՝ նվիրատուների (հիմնադրամներ, անհատ նվիրատուներ, կազմակերպություններ) ներդրումների շնորհիվ:
Ձեր օգնությունը անգնահատելի է երիտասարդ հայ աշակերտների կրթությանն աջակցելու գործում. Շնորհակալություն ապագայի համար ներդրված Ձեր աջակցության համար։

Կրթահամալիրը Ձեր աջակցության կարիքն ունի սուղ հնարավորություններ ունեցող աշակերտներին օգնելու համար

Նոր Հայաստանը կառուցվում է այսօր ՝ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում: Եկե՛ք միասին նպաստենք նոր սերնդի կրթությանը: