Տնօրենի ուղերձը

ՏիկնայքՊարոնայք,

Հարգելի ծնողներ,

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ամբողջ համայնքը կբացահայտի մոտակա շաբաթներում կրթահամալիրի նոր շենքը։ Նոր, հյուրընկալ շենք, որը նախատեսված է աշակերտներին լավագույն պայմաններում ընդունելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս ծրագրի իրականացմանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Արտերկրում Ֆրանսիական կրթության գործակալությանը և բնականաբար կրթահամալիրի ողջ անձնակազմին։

Մեր նոր կրթահամալիրի ծրագրի իրականացման համար կատարվել է հսկայական աշխատանք։ Իմ թիմը և ես ինքս այս նոր շենքը պատկերացրել ենք, որպես զարգացման վայր, որը գնահատվելու է աշակերտների կողմից, որը կլինի իրենց շենքը և ուր նրանք կկարողանան լիովին օգտվել իրենց առաջարկվող կրթության հնարավորություններից։ Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական կրթահամալիրը միայն կրթության տեղ չէ, այլև կյանքի վայր է, որտեղ յուրաքանչյուր աշակերտ պետք է կարողանա զարգանալ վստահ և հաջողի իր ուսումը։

Այս նոր կրթական վայրի բացումը ուղեկցվում է կրթահամալիրի ֆրանսիական բաժնի ավագ դպրոցի բոլոր դասարանների հավատարմագրմամբ, այսպիսով նշելով մեր կրթահամալիրի երկարաժամկետ մուտքը Ֆրանսիական կրթահամալիրների ցանց, որը համակարգում է Արտերկրում Ֆրանսիական կրթության գործակալությունը։ Հավատարմագրումը հաստատում է, որ կրթահամալիրը հետևում է ֆրասիական կրթական համակարգի սկզբունքներին, ծրագրերին և մանկավարժական կազմակերպմանը։ Այն մեզ հնարավորություն է ընդլայնելու մեր ֆինանսական միջոցները, ինչպես նաև առավել ճանաչված է դարձնում կրթահամալիրը։

Այսպիսով նոր գլուխ է բացվում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի և իր աշակերտների համար։ Մանկավարժական թիմը և ես շատ հպարտ ենք այս ընթացքում մարտահրավերներին տրված լուծումներով և պատրաստ ենք ուղեկցել Ձեր երեխաներին իրենց կայացման և զարգացման մեջ։

 

Տնօրեն