Երկուշաբթի՝ 2021 թ. Հունիսի 14-ին, Երևանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր կատարած իր այցի ընթացքում, AEFE -ի (Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության) տնօրեն պրն. Օլիվիե Բրոշեն հայտարարեց, որ ֆրանսիական կրթահամալիրի հետ կկնքվի համագործակցության համաձայնագիր 2021թ․ ուսումնական տարվա սկզբին:
Այդ նպատակով ԱՖՖԿ հիմնադրամի նախագահ տիկին Զառա Նազարյանի հետ ստորագրվեց համաձայնագիր։
Համագործակցության այս նոր ձևաչափը կրթահամալիրին թույլ կտա ունենալ տնօրեն և ուսուցիչներ, որոնք նշանակված են ուղղակիորեն գործակալության կողմից, և առաջին հերթին ամրապնդել կապերը AEFE- ի և Ֆրանսիայի հետ:
Նախքան AEFE- ի կողմից նշանակված նոր տնօրենի ժամանումը, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է տարրական դպրոցը համակարգող տիկին Լորանս Դելետրը: