Արտերկրում գտնվող Ֆրանսիական կրթական հաստատություններում, ընտանիքները պետք է վճարեն ուսման վարձեր իրենց երեխաների ուսման համար։ Հաշվի առնելով ուսման վարձերի գումարները՝ պաշտոնական ատյանները ստեղծել են կրթաթոշակի համակարգ։ (կրթական կոդի D531-45 à D531-51 հոտվածներ )։
Դպրոցական կրթաթոշակների ընդունումը 2024-2025 ուստարվա համար սկսված է ։ Դիմումները կից փաստաթղթերով պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն ամենաուշը մինչև փետրվարի 22-ը, ժամը 17։00։
Կրթաթոշակ ստանալու պայմանները
Կրթաթոշակները հասանալի են ֆրանսիացի երեխաների համար, ովքեր իրենց ընտանիքների հետ կացություն են հաստատել արտասահմանում, գրանցված են Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների համաշխարհային ռեգիստրում և սովորում են Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության կողմից լիցենզավորված հաստատությունում։ Աշակերտը պետք է լինի 3 տարեկան կամ մեծ։
Խորհուրդներ
Գրանցման փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիվանագիտական ատյանի կամ հյուպատոսարանի կողմից կանոնակարգով որոշված ժամկետին համապատասխան։ Կրթաթոշակի դիմումը գործում է միայն ընթացիկ ուստարվա համար թարմացվում են յուրաքանչյուր տարի։ Բացի այդ, այն անկախ է երեխայի տվյալ ուսումնական հաստատություն գրանցվելու գործընթացից։
Դպրոցական կրթաթոշակները տրամադրվում են ընտանիքի ֆինանսական միջոցների հիման վրա: Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող.8
0015, Երևան
Հայաստան
Ամբողջական թղթապանակը պատրաստելու համար դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հարկավոր է ներբեռնել դեսպանատան կայքից կամ ստորև:
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Brochure d’information aux familles 2024-2025
Formulaire de demande 2024-2025