Դպրոցի խորհուրդը հիմնական ղեկավար մարմինն է, որը կարգավորում է կրթահամալիրի գործունեությունը: Այն իրավասու է տարրական և միջին/ավագ դպրոցի համար: Այն պատասխանատու է հաստատության մանկավարժական և կրթական խնդիրներին վերաբերող բոլոր հարցերի համար:
Դպրոցի խորհրդի պարտականությունները.
Դպրոցի խորհուրդը հաստատում է.
- հաստատության ծրագիրը,
- կրթահամալիրի ներքին կանոնակարգը նախնական մարմինների հետ խորհրդակցելուց հետո,
- դպրոցական ժամերը և ուսումնական տարվա օրացույցը,
- մասնագիտական կողմնորոշման կրթության տարեկան պլանը,
- աշխատակազմի վերապատրաստման ծրագիրը,
- տարրական-միջին/ավագ դպրոցի խորհրդի միջոցառումների տարեկան ծրագիրը,
Դպրոցի խորհուրդը քվեարկում է.
- աշխատակազմի կազմակերպչական աղյուսակը,
- մանկավարժական կազմակերպման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկները,
- սպորտային և ակումբների գործունեության ծրագիրը,
- աշխատակազմի աշխատանքային հիգիենայի և անվտանգության պայմանները,
- հարցեր, որոնք վերաբերում են աշակերտների ծնողների ընդունմանը և տեղեկատվությանը, հաստատության կյանքին նրանց մասնակցության ընդհանուր պայմանները,
- դպրոցական ճամփորդությունների ծրագրավորումը և ֆինանսավորումը,
- կրթական կյանքի կազմակերպումը,
- մանկավարժական խորհրդին ներկայացնելուց հետո անձնակազմին հատկացված հատուկ հանձնարարությունները.
- հաշմանդամ աշակերտների ընդունելությունն ու աջակցումը,
- դպրոցական սննդի կազմակերպում:
Դպրոցի խորհրդի կազմը և գործունեությունը
Դպրոցի խորհուրդը եռակողմ մարմին է, որը բաղկացած է հավասար թվով պաշտոնատար անձանցից, որոնք ներկայացնում են վարչակազմը, աշխատակազմը, ծնողներին ու աշակերտներին:
Դպրոցի խորհուրդը նախագահում է գործադիր տնօրենը։ Դպրոցի խորհուրդի ժողով է հրավիրվում կրթահամալիրի տնօրենի նախաձեռնությամբ, առնվազն եռամսյակը մեկ անգամ:
Բյուջեն և ֆինանսական հաշիվը մանրամասնորեն ներկայացվում են դպրոցի խորհրդին:
Դպրոցի խորհուրդը կարող է, իր նախաձեռնությամբ կամ տնօրենի խնդրանքով, կարծիք հայտնել հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ։
-Քվեարկության իրավունք ունեցող անդամներ (կախված հաստատության չափից).
- Վարչակազմի անդամներ
— մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականը կամ նրա ներկայացուցիչը,
— Հաստատության ղեկավարը,
— գործադիր տնօրենը,
— Մանկավարժական փոխտնօրենը,
— Տարրական դպրոցի տնօրենը,
- Դասավանդող, վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ
- Տարրական և միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների ներկայացուցիչները
— Խորհրդատվական ձայնի իրավունքով անդամներ.
— Տվյալ շրջանի հյուպատոսական խորհրդատուները.
— Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկու ներկայացուցիչ.
Տեղերի բաշխումը դպրոցի խորհրդում հետևյալն է.
Վարչակազմ | Անձնակազմ | Աշակերտների ծնողներ | Աշակերտներ | ||||
5 տեղ |
|
3 տեղ | 2 տեղ |
Վարչակազմ | Անձնակազմ | Աշակերտների ծնողներ | Աշակերտներ | ||||
Օլիվիե Դըկոտինյի/Քսավիե Ռիշար Քրիստիան Շալ Լուսինե Թևոսյան Սանդրա Լանդես Լոիք Լյուբեն |
|
Գևորգ Ապկարյան Հռիփսիմե Բաբայան Աննա Հովհաննիսյան |
Անահիտ Բաբայան Տարոն Քոչարյան |