Մանկավարժական խորհուրդ ստեղծվում է այն կրթական հաստատություններում ուր ներառված է միջնակարգ կրթությունը:
Մանկավարժական խորհուրդը, որը վարում է գործադիր տնօրենը, ներառում է բոլոր միջնակարգ մակարդակի ուսուցիչներին:
Այս խորհրդին վերագրված պատասխանատվությունների իրականացման համար մանկավարժական խորհուրդը ժողով է հրավիրում.
- դասավանդման համակարգման,
- հմտությունների խմբերով դասընթացների կազմակերպման,
- աշակերտների աջակցության և ուղղորդման համակարգերի,
- դպրոցական գործունեության գնահատման և ստուգման համակարգման,
- մասնագիտական կողմնորոշման փոփոխություններին աջակցության ընդհանուր պայմանների,
- լեզվամշակութային փոխանակումների պայմանների շուրջ:
Մանկավարժական խորհուրդը ձևակերպում է առաջարկություններ.
- անհատականացված աջակցության կազմակերպման վերաբերյալ, որն այնուհետև տնօրենը ներկայացնում է Դպրոցի խորհրդին։
- ուսուցողական թիմերի հետ միասին պատրաստում է.
- կրթահամալիրի ծրագրի մանկավարժական բաժինը, որն այնուհետև հաստատվում է Դպրոցի խորհրդի կողմից,
- կրթական փորձարարական առաջարկներ,
- հատուկ հանձնարարություններ և դրանց բաշխում
- տնօրենին օգնում է հաստատության կրթական գործունեության վերաբերյալ զեկույցի պատրաստմանը:
Մանկավարժական խորհրդին կարող են ուղղվել կրթական բնույթի բոլոր հարցերը տնօրենի կամ դպրոցի խորհրդի կողմից: