All posts by admin

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում այցելեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի շինհրապարակ:
Շենքի վերանորոգում

Կրթահամալիրի նոր շենքի վերանորոգման աշխատանքներն ընթանում են շատ արագ։ Մեր տեղափոխումը կարող է տեղի ունենալ 2021 թվականի գարնանը։ Ծրագրին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։

Նրբագեղության օր

Աշխարհի ֆրանսիական կրթահամալիների շաբաթվա շրջանակներում, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը կազմակերպել է «Նրբագեղության օր»։Կազմակերպվել են երաժշտական ելույթներ, «Խաղաղությունն իմ կրթահամալիրում» թեմայով ցուցահանդես և «Խաղաղության կերտման մարտահրավերները» թեմայով կոնֆերանս։

Ֆրանսիական կրթահամալիրների շաբաթվա 4-րդ ամենամյա իրադարձության

« Հավասար և համերաշխ քաղաքացիներ․ ֆրանսիական կրթությունը վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար »՝ ահա ֆրանսիական կրթահամալիրների շաբաթվա 4-րդ ամենամյա իրադարձության թեման, որը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը։

Բրեվեյի դիպլոմի հանձնման արարողություն

100% հաջողություն և 100% գերազանցություն մեր միջին դպրոցի աշակերտների համար: Բրեվեյի /միջին դպրոցի/ դիպլոմի հանձնման արարողությունը Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կողմից՝ Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Պարոն Նարժոլեի ուղեկցությամբ։