Արտադասարանական խմբակներ

Տիկին, պարոն,

Բարի գալուստ Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական կրթահամալիրի արտադասարանական խմբակների հարթակ։

Տեղեկացնում ենք, որ արտադասարանական պարապմունքները կմեկնարկեն ս.թ. հոկտեմբերի 1-ից:

Արտադասարանական խմբում Ձեր երեխայի գրանցումը հաստատելու համար խնդրում ենք լրացնել ստորև տեղադրված հարցաթերթիկը։

Խնդրում ենք ուշադիր  լրացնել ԼԱՏԻՆԱՏԱՌԵՐՈՎ, քանի որ Ձեր կողմից տրամադրված տվյալները օգտագործվելու են երեխայի պարապմունքների ընթացքում։

Հարցերի դեպքում կարող եք դիմել

Հարցերի և պարապմունքների դադարեցման դեպքում խնդրում ենք  դիմել դպրոցական կյանքի թիմին՝  perisco@lyceefrancais.am

Արտադասարանական պարապմունքի ավարտից շուտ դուրս գալու խնդրանքների համար՝  cpe@lyceefrancais.am

Արտադասարանական պարապմունքների վճարումների վերաբերյալ՝ ani_kivrikyan@lyceefrancais.am

Տեղեկացնում ենք, որ արտադասարանական պարապմունքների գրանցումներն ընդունվում են բացառապես մինչև ընթացիկ ամսվա 28-ը՝ հաջորդ ամսվա համար /օրինակ՝ մինչև հոկտեմբերի 28-ը՝ նոյեմբեր ամսվա համար, մինչև փետրվարի 28-ը՝ մարտ ամսվա համար/

Շնորհակալություն յուրաքանչյուր երեխայի գրանցումը առանձին հղումներով անելու համար/ նույն հարցաշարում մի՛ միավորեք Ձեր երեխաների գրանցումը:

Գրանցման հղում (տարրական դպրոց)՝ https://forms.gle/gutzBmkfycnusmW97

Արտադասարանական սպորտային պարապմունքները նախատեսված են 5-րդից-12-րդ (hայկական և ֆրանսիական բաժիններ) դասարանների համար:

Շնորհակալություն յուրաքանչյուր երեխայի գրանցումը առանձին հղումներով անելու համար, նույն հարցաշարում մի՛ միավորեք Ձեր երեխաների գրանցումը:

Սիրով կսպասենք Ձեր գրանցումներին (միջին և ավագ դպրոց) հետևյալ հղումով՝ https://forms.gle/taa2jeZCCB4DCxpW8