Հայկական բաժին
Տարեկան ուսման վարձ 2026-2027
Հայկական բաժնի ուսման վճարը կազմում է 960 000 ՀՀ դրամ:
Ուսման վարձը ներառում է ապահովագրությունը և ճաշարանը։
Կրթահամալիրին փոխանցված ուսման վճարների գումարները չեն կարող վերադարձվել, և յուրաքանչյուր սկսված եռամսյակ ենթակա է ամբողջական վճարման։ Ամսավճարը՝ դպրոցի կողմից տրամադրվում է ծնողի հարմարության համար և չի ազատում ամբողջ եռամսյակի վճարումից, եթե երեխան հաճախել է տվյալ եռամսյակում։
Մեկանգամյա ուսման վճար
Առաջին գրանցման ժամանակ, առաջին ուսման վարձի փոխանցումից բացի, հարկավոր է վճարել 50, 000 ՀՀ դրամ գրանցավճար: Այս գումարը գանձվում է միայն առաջին տարին:
Զեղչեր
Նույն ընտանիքի երեխաների համար գործում են հետևյալ զեղչերը․
- 2-րդ երեխա -15%
- 3-րդ երեխա -15%
- 4-րդ երեխա -15%
Առաջին գրանցման վճարը չի զեղչվում և պետք է ամբողջությամբ վճարվի:
Վճարման տարբերակներ
Ուսման վարձը կարելի է վճարել տարեսկզբին, յուրաքանչյուր եռամսյակի սկզբին կամ յուրաքանչյուր ամսվա սկզբին։ Հարկավոր է դիմել կրթահամալիրի հաշվապահությանը վճարման տարբերակը նշելու նպատակով։
