2024-2025 Ուստարվա գրանցումներ
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր
2024-2025 ուստարում ընդունելության կարգը
Տիկին, Պարոն,
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր Ձեր երեխային գրանցելու կարգը բաղկացած է 4 քայլից։
1-ին փուլ
Դուք պետք է լրացնեք Ձեր երեխայի նախնական գրանցման հայտը: Եթե ցանկանում եք գրանցել մի քանի երեխա, հայտը պետք է լրացվի յուրաքանչյուր երեխայի համար առանձին:
Կրթահամալիրի կողմից կստանաք Ձեր հայտը ստանալու հաստատում, և Ձեզ կուղարկվի պահանջվող փաստաթղթերի ցանկը 48 աշխատանքային ժամվա ընթացքում:
2-րդ փուլ
info@lyceefrancais.am հասցեին ուղարկում եք պահանջվող փաստաթղթերը։
3-րդ փուլ
Եթե Ձեր երեխան տեղափոխվում է ոչ ֆրանսիական կրթական հաստատությունից, և եթե Ձեր դիմումը վերաբերում է CP /1-ին դասարանին կամ ցանկացած բարձր դասարանի, Ձեզ կառաջարկվի մաթեմատիկայի դիագնոստիկ թեստի և ուսուցչական թիմի հետ բանավոր հարցազրույցի ամսաթիվ : Այս թեստից հետո հաստատությունը Ձեզ կտեղեկացնի, արդյոք գրանցումը հնարավոր է իրականացնել: Հայկական բաժնի 10-րդ կամ 11-րդ դասարան դիմորդները լրացուցիչ տեղեկատվություն կստանան ընդունելության պայմանների վերաբերյալ:
Մանկապարտեզի գրանցումների դեպքում կառաջարկվի հանդիպում համապատասխան ուսուցչի հետ:
4-րդ փուլ
Հարկավոր է լրացնել Ձեր երեխայի գրանցման հաստատումը: Ձեզ կփոխանցվեն հաշիվ-ֆակտուրան, ներքին կանոնակարգը և ֆինանսական կանոնակարգը հաջորդող շաբաթվա ընթացքում:
Որպեսզի Ձեր երեխայի անունը ներառված լինի կրթահամալիրի գրանցումների ցանկում, Դուք պետք է վճարեք նախնական միանվագ վճարները և վճարման հանձնարարականը, ստորագրված փաստաթղթերի հետ միասին, ուղարկեք ani_kivrikyan@lyceefrancais.am հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 58 36 64 հեռախոսահամարով և գրել info@lyceefrancais.am հասցեին:
Վերագրանցման կարգը
Կրթահամալիրի ներկայիս աշակերտների համար, ովքեր կրթությունը կշարունակեն մեր հաստատությունում 2024-2025 ուստարվա սկզբին, պարտադիր է վերագրանցման հայտ:
Վերագրանցումը հաստատելու համար հարկավոր է վճարել ուսման վարձի առաջին ամսվա վճարը և վճարման հանձնարարականն ուղարկել info@lyceefrancais.am հասցեին:
Բացի այդ, 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձերը պետք է վճարվեն:
Ոչ մի աշակերտ չի ներառվի դպրոցի գրանցվողների ցանկում, եթե այս ընթացակարգը չի պահպանվել:
Հատուկ խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ կապվել վարչակազմի հետ: