Տարեկան ուսման վարձ 2024-2025
« 2024 թվականի հունվարի 30-ի վարչական խորհրդի որոշում »
Հետևյալ գները ներառում են ուսման վարձը, ապահովագրությունը, ճաշարանը և երկարօրյան՝ 8։30-9։00 և 15։10-17։00։
Մանկապարտեզ
1,985,000 ՀՀ դրամ
Տարրական դպրոց
2,590,000 ՀՀ դրամ
Միջին դպրոց
3,140,000 ՀՀ դրամ
Ավագ դպրոց
3,360,000 ՀՀ դրամ
Մեկանգամյա ուսման վճար
Առաջին գրանցման ժամանակ, առաջին ուսման վարձի փոխանցումից բացի, հարկավոր է վճարել 285 000 ՀՀ դրամ: Այս գումարը գանձվում է միայն առաջին տարին:
Զեղչեր
Նույն ընտանիքի երեխաների համար գործում են հետևյալ զեղչերը․
- 2-րդ երեխա -15%
- 3-րդ երեխա -30%
- 4-րդ երեխա -50%
Առաջին գրանցման վճարը չի զեղչվում և պետք է ամբողջությամբ վճարվի:
Վճարման տարբերակներ
Ուսման վարձը կարելի է վճարել տարեսկզբին, յուրաքանչյուր եռամսյակի սկզբին կամ յուրաքանչյուր ամսվա սկզբին։ Հարկավոր է դիմել կրթահամալիրի հաշվապահությանը վճարման տարբերակը նշելու նպատակով։